Մարիա Լապուկը ռուսաստանյան «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի մամուլի քարտուղարն է: Պարզվում է, որ նրան այնքան է դուր գալիս Հայաստանում, որ Մաշան ցանկացել է Մեդիամաքսի համար փոքր հատուկ նախագիծ պատրաստել եւ մեր երկրի մասին պատմել նրանց, ովքեր երբեք այստեղ չեն եղել:
Մաշան գրում է այն վայրերի մասին, որոնք, ինչպես երբեմն թվում է մեզ՝ հայաստանցիներիս, այնքան էլ հետաքրքիր չեն օտարերկրացիների համար՝ Գառնի, Գեղարդ, Սևան: Սակայն նա գրում է այնպիսի ջերմությամբ, որ այդ վայրեր այցելելու եւ տպավորությունները թարմացնելու ցանկություն առաջացավ նաեւ մեր խմբագրության շատ անդամների մոտ:
Մաշայի պատմվածները նկարազարդելու համար ընտրվել են տաղանդավոր ռուս լուսանկարիչ Ալեքսանդր Տյագնի-Րյադնոյի նկարները: 2006թ.-ին նա այցելել էր Հայաստան Մեդիամաքս-ի հրավերով: Այդ գործուղման արդյունքը եղավ 2006թ. նոյեմբերին Մոսկվայում կայացած Սաշայի «Տաք Հայաստան» լուսանկարների ցուցահանդեսը:
Նախագիծը բաղկացած է չորս մասից, այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 1-ին մասը, որն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ՝ www.mediamax.am/am/news/armenia/5819