Ռեյկավիկում (Իսլանդիա) փետրվարի 13-ից 15-ը կանցկացվի երաժշտական Sónar փառատոնը, որը ամեն տարի տարբեր երկրներում է անցկացվում: Երաժշտական փառատոնի հիմնական հրապարակը կդառնա նոր Harpa համերգասրահը: Sónar Reykjavik-ի տարածքում կբացվի հինգ բեմեր` ընդհանուր առմամբ 25 հազար հանդիսատեսի համար: Իսկ Harpa համերգասրահի ստորգետնյա ավտոկայանատեղիի մի հատվածը կվերածեն ժամանակավոր գիշերային ակումբի, որտեղ ելույթ կունենան հայտնի դիջեյները: Փառատոնին կմասնակցեն նաև միջազգային արտիստներ և իսլանդացի երաժիշտներ: Նախատեսված են GusGus-ի, Starwalker-ի, Terrordisco-ի, Ջոն Հոփկինսի, Ջեյմս Հոլդենի և When Saints Go Machine-ի համերգները: Փառատոնի երեք օրերի տոմսը կարժենա 109 եվրո: