Իտալիայի թանգարանները բաց կլինեն Սուրբ Ծննդյան տոների ընթացքում

Սուրբ Ծննդյան տոների ընթացքում Իտալիայի բնակիչներին և զբոսաշրջիկներին սպասվում է բազմաթիվ  զվարճալի և հարուստ մշակութային ծրագրեր: Երկրի շատ թանգարաններ բաց կլինեն դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում:

Արձակուրդների ընթացքում մասնավորապես բաց կլինեն Նեապոլի Ազգային Հնագիտական թանգարանը և Թագավորական Պալատը, Ժամանակակից Արվեստների Ազգային Պատկերասրահը, Հռոմի Սպադի պատկերասրահը և Ջուզեպպե Տուչչիի անվան Արևելյան արվեստների  ազգային թանգարանը,Վիլլա Ադրիանան և  Վիլլա դ’Էստեն Տիվոլիյում, Թագավորական ամրոց-թանգարանը Գենոայում, Պալացցո  Կարինյանոն և Սաբուդայի պատկերասրահը Թուրինում, Ֆլորենցիայի Ուֆֆիցի պատկերասրահը, Պերուջայի Ումբրիայի Ազգային հնագիտական թանգարանը:

Մի քանի թանգարաններ հնարավոր է այցելել անվճար: Արձակուրդների ընթացքում բաց թանգարանների ամբողջական ցուցակը հնարավոր է գտնել Իտալիայի Մշակույթի նախարարության կայքում:

You might also like