Դուբայում բացվել է Կանանց թանգարան

Դուբայի Դեյրա թաղամասում՝ Ոսկե շուկայի մոտ, բացվել է Կանանց թանգարան: Թանգարանի այցելուները կարող են լիարժեք պատկերացում կազմել Արաբական Միացյալ Էմիրությունների հասարակական, մշակութային և քաղաքական կյանքում կնոջ ունեցած  դերի մասին: Ցուցահանդեսի հիմնադիրը  Ռաֆիա Օբաիդ Գուբաշն է, ով վերջին հինգ տարիներին զբաղվում է նրա սետղծմամբ: 

 Women's Museum

«Ես ցանկանում եմ, որպեսզի թանգարանի այցելուները զգան, որ էմիրությունների կանայք մեկուսացված չեն համայնքից: Նրանք դրա մի մասն են, ընդ որում՝  ակտիվ մասը»,-նշում է նա: Ցուցանմուշների շարքում են ԱՄԷ-ի կանանց ավանդական զարդեր, խոհանոցային պարագաներ, օծանելիք, կոսմետիկա, կտորներ, որոնք կօգնեն պատկերացում կազմել, թե ինչպիսի տեսք է ունեցել և ինչպիսին ունի հիմա էմիրությունների կանանց անձնական կյանքը: Թանգարանում կարելի է տեսնել հազվագյուտ լուսանկարներ և փաստաթղթեր, որոնք վկայում են քաղաքական կյանքում նրանց դերի մասին խորը ազգային ակունքներից:

 Women's Museum

Ներկայացված անձնագրերի միջոցով կարելի է հետևել, թե ինչ զարգացում է ապրել ԱՄԷ-ում կանանց դերը՝ տնային տնտեսուհուց մինչև անշարժ գույքի սեփականատեր: Թանգարանի մոտ գործում է նաև հուշանվերների և օծանելիքի խանութ, որոնցից ավանդաբար օգտվում են արաբ կանայք: Ցուցադրությունը բաց է շաբաթ օրվանից մինչև հինգշաբթի ժամը 9:00-ից 20:00-ն: Մուտքի տոմսը արժի 20 դիրհամ  (շուրջ $5):

 Women's Museum

You might also like