Հնաոճ իրերի կոլեկցիոներ Էլիզաբեթ Հեսսերեշիլան հասարակության համար կբացի զուգարանի և նրա բոլոր բաղադրամասերի գաղտնիքները: Ներքին Սաքսոնիայի Վասբյուտել քաղաքում, իր տան նկուղում Էլիզաբեթը բացել է թանգարան, որտեղ ներկայացված են բոլոր հնագույն գիշերանոթները, որոնք նա հասցրել է հավաքել 20 տարիների ընթացքում: Առաջին գիշերանոթը Էլիզաբեթը ձեռք է բերել 1986 թվականին շուկայից: Հիմա հավաքածուում ավելի քան 500 ցուցանմուշ կա, որոնք պահվում են ցուցափեղկերում` ծածկված նուրբ, ժանյակավոր գործվածքներով: Յուրաքանչյուր անոթ ունի իր համարը և բնութագիրը: Բացի տարբեր ոճերով և տեխնիկայով պատրաստված գիշերանոթներից, թանգարանում ներկայացված են նաև զուգարանի այլ պարագաներ, օրինակ ջուր լցնելու պարաններ, տարբեր ձևերի և չափսերի ճենապակիով զարդարված զուգարանակոնքեր, բարձր մանկական աթոռներ և, նույնիսկ, հնագույն զուգարանի թուղթ: Նրանք, ովքեր ցանկանում են այցելել Գերմանիայի միակ գիշերանոթների թանգարանը, լավ կլինի տանտիրուհուն զգուշացնեն իրենց այցի մասին` զանգահարելով (05374) 14 07 հեռախոսահամարով: