ԱՄէ-ի խոշորագույն էմիրությունում բացվել է նոր ժամանակակից թանգարան, որը պատմում է այցելուներին Դուբայի և ամբողջ երկրի պատմությունը։ Այդ մասին հայտնում է Դուբայի Տուրիզմի և առևտրային մարքեթինգի վարչությունը։
Etihad Museum-ը բացվել է 25 հազար քառակուսի մետր մակերես ունեցող գերժամանակակից կառույցում։ Նրա ցուցանմուշները պատմում են երկրի հարուստ մշակութային ժառանգության և այն մասին, թե ինչպիսին էր Դուբայի կյանքը մինչև 1971 թվականին Միավորման հռչակագրի ընդունումը․ հենց այդ իրադարձությունից հետո սկսվեց Միացյալ Արաբական Էմիրությունների տնտեսական աննախադեպ աճը։