ԱՄԷ փոխնախագահ Մուհամեդ Բին Ռաշիդ Ալ Մաքթումը հայտարարել է Ապագայի թանգարան կառուցելու պլանների մասին, որը կլինի մի հարթակ, որտեղ ստեղծագործ մտքերը կկարողանան զարգացնել, ֆինանսավորել և վաճառել ֆուտուրիստական ծառայություններ և նախագծեր:
Գրեթե 500 միլիոն AED արժողությամբ նախագիծը կհայտնվի քաղաքի գործարար կենտրոնի, «Բուրջ Խալիֆա» աշխարհի ամենաբարձր աշտարակի մոտ: Համալիրը կունենա կլոր դիզայն և կհիշեցնի մատանու:
Շենքի ներսում հնարավոր կլինի տեղաշարժվել պարկուճանման վերելակներով, իսկ հյուրերին կդիմավորեն ռոբոտները: Ակնկալվում է, որ նոր թանգարանը կդառնա աշխարհի խոշորագույն հետազոտական կենտրոններից մեկը: Ապագայի թանգարանը Դուբայում կհայտնվի 2017 թվականին: