Համբուրգի The Beatles թանգարանը կփակվի

Համբուրգի գիշերային կյանքի կենտրոն համարվող Ռիպերբան (Reeperbahn) փողոցում գործող Beatlemania  թանգարանը փակվում է ցածր հաճախելիության պատճառով: 2009 թվականի մայիսից ի վեր այստեղ այցելել է ընդամենը 150 հազար մարդ, այն դեպքում, որ թանգարանի ստեղծման համար ներդրվել է  2.5 միլիոն եվրո գումար: Քիչ ճանաչվածությունն էլ հենց պատճառ է հանդիսացել դրա փակման մասին մտածելու համար, քանի որ տոմսերի վաճառքից ստացված գումարը չի բավականացնում նույնիսկ ընթացիկ ծախսերի համար:

5 հարկ և ավելի քաբ 1300  քառ.մետր տարածք զբաղեցնող շենքում կա 1000 -ից ավել ցուցանմուշ, որոնք այս կամ այն կերպ կապված են «մեծն քառյակի» հետ: Թանգարանը պատմում է  The Beatles-ի պատմության մասին, որը սկսվել է  1960-ական թվականներին, երբ երաժիշտները պարբերաբար ելույթ էին ունենում Համբուրգի հայտնի ակումբներում` Star-Club, Kaiserkeller, Top Ten և Indra: Շենքի առաջին հարկում տեղակայված են սրճարանը և խանութը, որտեղ կարելի է գնել խումբը խորհրդանշող  հուշանվերներ, ինչպես նաև` նրանց աուդիա և վիդեոձայնագրությունները:

Թանգարանի աշխատանքային վերջին օրը հունիսի 30 -ն է. հայտնում է Guardian-ը: Մեծերի համար տոմսը արժե 12 եվրո, մնչև 14 տարեկան փոքրիկների համար` 8 եվրո: Արտոնյալ կատեգորիայի ներկայացուցիչների համար տոմսը արժե 9 եվրո,  իսկ 2 մեծահասակով և  2 փոքրիկներով ընտանիքի համար` 33 եվրո:

You might also like