Մեծ Բրիտանիայի արքայադուստր Դիանայի թանգարանը կփակվի

Կոմս Սպենսերը ՝ արքայադուստր Դիանայի կրտսեր եղբայրը, հայտարարել է Օլտորպի  (Althorp, Նորթհեմփթոնից 9 կիլոմետր հյուսիս-արևմուտք) ընտանեկան կալվածքում գտնվող մշտական ցուցահանդեսի առաջիկա փակման մասին, որը նվիրված էր նրա վաղաժամ մահացած քրոջը:

Althorp

Ընտանեկան կալվածքում տեղակայված արքայադուստր Դիանայի թանգարանը կդադարի գործել 14  ամսից՝ 2014 թվականի օգոստոսից: Նրա հավաքածուն ներառում է արքայադստեր 28 զգեստները, երկու թագերը և այլ ընտանեկան զարդեր, ինչպես նաև՝ լուսանկարներ, նամակներ և անձնական տեսանյութեր: Արքայադստեր կտակի համաձայն՝ նրա ունեցվածքը պետք է փոխանցվի որդիներին՝ Ուիլյամին և Հարրիին այն ժամանակ, երբ նրանցից փոքրը կդառնա 30 տարեկան:

Althorp

Իր 30-ամյակը Հարրին կնշի եկող տարվա սեպտեմբերին: Չարլզ Սպենսերը որոշել է իրականացնել քրոջ կամքը, որի արդյունքում էլ ցուցահանդեսը կփակվի. հայտնում է Telegraph-ը: Արքայադստեր Օլտորպի թանգարանը բացվել է 1997 թվականին: Նրա մեջ են մտնում նաև սրճարանը և հուշանվերների խանութը: «Լեդի Դի»-ի գերեզմանը նույնպես գտնվում է այս ընտանեկան կալվածքում:

Althorp

You might also like