Ամերիկյան բնական պատմության թանգարանը հրապարակել է հատուկ առաջարկ բոլոր նրանց համար, ովքեր չեն վախենում արթնանալ դինոզավրերի շրջապատում կամ շնաձկների երգի ներքո․ մայիսի 5-ին և հունիսի 30-ին բոլոր ցանկացողները կարող են այստեղ գիշեր անցկացնել։
Այս անսովոր ծրագրին մասնակցելու համար պարզապես պետք է $350 դոլարով ձեռք բերել հրավիրատոմսը։ Գնի մեջ է մտնում այցելությունը թանգարան 19:00-ից 09:00-ին, էքսկուրսիաները և փակ հավաքածուների հասանելիությունը, ինչպես նաև՝ գիշերակաց սրահում, որը նվիրված է Համաշխարհային օվկիանոսին։ Բոլոր հյուրերը պետք է լինեն 21 տարեկանից բարձր։
«Գիշերը թանգարանում» ծրագիրն առաջին անգամ կյանքի է կոչվել 2006 թվականին։ Այդ հաջողությամբ պայմանավորված՝ Նյու Յորքում գտնվող այս թանգարանի ղեկավարությունը այժմ ամեն տարի կազմակերպում է գիշերային էքսկուրսիաներ։