Հավանայում բացվել է Ուգո Չավեսի թանգարան

Կուբայի մայրաքաղաքում հայտնվել է  թանգարան` նվիրված Վենեսուելայի նախկին առաջնորդ Ուգո Չավեսին: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են երկու պետությունների ղեկավարները և այլ բարձրաստիճան այրեր:  Նոր ցուցահանդեսային համալիրը գտնվում է իսպանական գաղութային Սան Կարլոս  (Fortaleza de San Carlos) բերդի տարածքում:

Hugo-Chavez

Թանգարանում կարելի է տեսնել անձնական իրեր, այդ թվում` Չավեսի ռազմական համազգեստն ու կոշիկները: Ցուցահանդեսը նաև պատմում է Վենեսուելայի պատմության մասին. հայտնում է Gazeta.ru-ն: Ուգո Չավեսը մահացել է 2013  թվականի մարտի 5-ին քաղցկեղի դեմ երկար պայքարից հետո: Նա կառավարել է Վենեսուելան 14  տարի, իսկ մահվանից մի քանի ամիս առաջ հաղթել է հերթական նախագահական ընտրություններում:

Hugo-Chavez

Չավեսի գործունեությունը հսկայական  ներդրում է եղել Կուբայի պատմության մեջ: Մասնավորապես, 2006  թվականին քաղաքական գործիչը ներդրել է «բարիքի առանցք» եզրույթը  (ի հակադրություն ամերիկյան «չարիքի առանցքին»)` նշելով Վենեսուելայի, Կոււբայի և Բոլիվիայի միությունը: Բացի այդ, ծանր հիվանդության դեմ  Չավեսը բուժվում էր հենց Կուբայում:

You might also like