Թանգարանային գիշեր կանցկացվի Բեռնում

Շվեյցարիայի մայրաքաղաքում մարտի 21-ին թանգարանային գիշեր կանցկացվի: Այս տարի ակցիային մասնակցելու է 40 թանգարաններ, ցուցասրահներ և Բեռնի այլ մշակութային կենտրոններ: Ժամը 19:00-ից մինչև 2:00-ն հնարավոր կլինի այցելել Բեռնի բազմաթիվ պատկերասրահներ մեկ 25 ֆրանկ (20 եվրո) արժողությամբ տոմսով:

Historisches Museum Bern

Տոմսը վերաբերվում է նաև ավտոբուսներին, որոնք կերթևեկեն թանգարանների՝ ակցիայի մասնակիցների միջև: Մինչև 16 տարեկան այցելուները անվճար տոմս կստանան: Ակցիային կմասնակցեն Ալպյան թանգարանը (Alpines Museum der Schweiz), Պատմության թանգարանը (Historisches Museum Bern), Բուսաբանական այգին (Botanischer Garten BOGA), Գեղարվեստի թանգարանը  (Kunstmuseum Bern) և շատ այլ թանգարաններ, ինչպես նաև` պատկերասրահներ և գրադարաններ:

KunstmuseumBernՏոմսերը հնարավոր է ձեռք բերել թանգարանային գիշերվան մասնակից հաստատություններից, զբոսաշրջային տեղեկատու կենտրոններից, ինչպես նաև` բանկերից և խանութներից:

 

You might also like