Ֆինլանդիայի մայրաքաղաքի Հելսինկի-Վանտաա միջազգային օդանավակայանում բացվել է Տամպերե քաղաքի Մումի-տրոլների թանգարանի ժամանակավոր ցուցադրությունը։ Մոտ մեկ տարի անց (2017 թվականի մայիսին) Տամպերեում իր դռները կբացի Մումի-տրոլների նորացված թանգարանը, որը միակն է աշխարհում։ Իսկ մինչ այդ, մինչև հոկտեմբերի 30-ը ցուցանմուշների մի մասը կարող են տեսնել Հելսինկիի օդանավակայանի ուղևորները։ Ցուցադրության մուտքը անվճար է։
Թանգարանի հավաքածուի հիմքում ընկած են գրող Տուվե Յանսոնի օրիգինալ էսքիզները, որոնք ստեղծել են մումի-տրոլների զարմանահրաշ աշխարհը։ «Մումի-տրոլների հովիտ» թանգարանի նոր շենքում տեղ կգտնեն ավելի քան 2 հազար ցուցանմուշ։ Այնտեղ նաև կգործի աշխարհում միակ մումի-գրադարանը և մեծ թեմատիկ մումի-խանութը․ գրում է gazeta.ru-ն։