Ռուսաստաի մայրաքաղաքում խրյուշչովկաների թանգարան բացելու հարցը դիտարկվում է Մոսկվայի քաղաքային դումայի հանձնաժողովում։ Մի քանի տիպային հինգհարկանի նաև կարող են ընդգրկվել կարևոր ճարտարապետական օբյեկտների պետական ռեգիստրում։
Մոսկվայի քաղաքային կոմիտեի նախագահ Եվգենի Գերասիմովը գտնում է, որ Մոսկվայի բնակելի թաղամասերից մեկում գտնվող խրյուշչովկան կարելի է վերածել թանգարանի՝ վերստեղծելով այնտեղ բնակարաններ, որտեղ ապրել են խորհրդային հայտնի քաղաքացիները՝ Վիսոցկին, Վիցինը և այլոք։
Գաղափարի հեղինակները կարծում են, որ 60-ական թվականների խորհրդային մարդկանց կյանքին նվիրված թանգարանը ժողովրդականություն կվայելի։ Հնարավոր թաղամասերից մեկը, որտեղ հնարավոր է բացել նման թանգարան, Նոր Չերեմուշկի թաղամասն է։