Բավարիայի մայրաքաղաքի օդային նավահանգիստը բացել է Գերմանիայում առաջին տերմինալը թռիչքային դաշտում։ Հանդիսավոր բացումը տեղի կունենա 2016 թվականի ապրիլի 26-ին։
7 հազար քառակուսի մետր մակերեսով նոր տերմինալը կարող է սպասարկել տարեկան շուրջ 11 միլիոն ուղևորի։ Շենքում հայտնվել հնարավոր է միայն հատուկ գնացքով նախաթռիչքային բոլոր գործընթացները ավարտելուց հետո։ Ընդ որում, գնացքով ուղևորությունը տևում է 1 րոպե։
Նոր տերմինալում կհիմնավորվի «Լյուֆտանզան» (Lufthansa) և Star Alliance-ով նրա գործընկերները։ Համալիրի տարածքում կբացվեն անմաքս առևտրի 3 խանութ, ինչպես նաև՝ 7 սրճարան և ռեստորան։ Տերմինալի ուղևորները կարող են օգտվել անվճար Wi-Fi-ից և էլեկտրոնային սարքերի լիցքավորման սարքերից։