Գերմանիայի Մյունխեն քաղաքում պետրոպոլիտենը (U-Bahn) հարաբերականորեն նոր է. այն բացվել է 1971թ.ին: Այսօր այն համարվում է Եվրոպայի ամենահարմարավետ մետրոներից` շնորհիվ կանգառների և միջանցիկ կայանների համակարգի, վերելակային և էսկալատորային 100% հագեցվածության: Յուրաքանչյուր կանգառում կա դեֆիբրիլյատոր` ուղևորին սրտային նոպայի ժամանակ օգնելու համար:
Մյունխենում մետրոյի կառուցման առաջին պլանները հայտնվել են 1905թ.-ին, որով մեկ ուղեգիծը պետք է կապեր քաղաքի երկու գլխավոր երկաթգծային կայարանները միմյանց: Սակայն այս պլանները չիրականացան, քանի որ ներքաղաքային տրամվայներն էլ ուղևորափոխադրման գործը հեշտությամբ իրականացնում էին:
Մետրոյի կառուցման անհաջող նախաձեռնություն է իրականացվում 1928թ.-ին, որին խանգարում է այս անգամ համաշխարհային ճգնաժամը: Այնուհետև կառուցմանը խանգարում է երկրորդ համաշխարհային պատերազմը:
Ի վերջո, 1965թ.-ին, պլանների բազմաթիվ փոփոխություններից հետո, քաղաքային իշխանությունները սկսում են մետրոյի շինարարությունը: Մյունխենյան մետրոյի բացումը նվիրվեց 1972-ի Մյունխենյան Օլիմպիական խաղերին: Այդ ժամանակ բացվեց U3 կայարանից դեպի Մյունխեն Ֆրայհայթ և Օլիմպիացենտրում կայանները կապող գիծը: