Երևանը գրքի 2012թ. մայրաքաղաք հռչակելու, և հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ ապրիլի 23-ին Մատենադարանի հարևանությամբ բացվելու է Մշո ճառընտիրի արձանը: Այդ մասին մամլո ասուլիսում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
Երևանը գրքի մայրաքաղաք է հռչակվելու ապրիլի 22-ին: Գրքի ներկայիս մայրաքաղաքի` Բուենոս Այրեսի քաղաքապետը հանդիսավոր կերպով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է հանձնելու մայրաքաղաքային «բանալին»: Երևանը գրքի մայրաքաղաք կլինի ուղիղ մեկ տարի:
Տարվա շրջանակներում Երևանի կենտրոնում բացվելու են գրքի բացօթյա տոնավաճառներ, կառուցվելու է 22 բեմ: Սպասվում են բազմաթիվ ցուցահանդեսներ, օտարերկրյա պատվիրակությունների այցեր: / PanArmenian.net