Քոլին Ֆերտի հսկա հուշարձանը պարոն Դարսիի կերպարով, որը դուրս է գալիս ջրից, տեղադրվել է Լոնդոնի Հայդ պարկի Սերպենտին լճում (Serpentine): Այդպիսով, մի խումբ քանդակագործներ որոշել են վերականգնել Ջեյն Օսթինի 1995 թվականի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպի էկրանավորման տեսարանը, որը վերջերս ճանաչվել է Մեծ Բրիտանայի «դրամատիկական հեռուստաշոույի լավագույն դրվագ»:
Բացի այդ, նոր քանդակը պետք է գովազդի նոր Drama հեռուստաալիքը, որը մասնագիտացված է բրիտանական ֆիլմերի և սերիալների ցուցադրումներում. գրում է Independent-ը: Շուրջ չորս մետր բարձրություն ունեցող քանդակի վրա երկու ամիս աշխատել են երեք արվեստագետ:
Հատկապես դժվար է եղել նրանց համար ստեղծել Օսթինի ամենահայտնի կերպարի` գեղեցիկ, ազնվազարմ ու հպարտ Դարսիի դեմքի արտահայտությունը: Հայդ պարկում հսկա պարոն Դարսին երկար չի մնա: Նա կշրջի այլ ջրերով ևս, իսկ հետո մինչև փետրվար կմնա Լայմ Պարկի (Lyme Park) լճում: