Սույն թվականի ապրիլի 14-ին ժամը 12:00-ին առաջին անգամ Հայաստանում անցկացվելու է Jeep Trophy Sprint տիպի միջազգային բաց մրցարշավ` «Motul Quadra Drive 2013» խորագրով: Մրցարշավը կազմակերպում են «Ադրենալին» էքստրեմալ սպորտաձեւերի ֆեդերացիան եւ «Նակօյլ» ընկերությունը` իր Motul ապրանքանիշի ավտոյուղերով:
Մրցարշավին աջակցում է Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան: Բացի հայ մարզիկներից, մրցարշավին ներկա կլինեն նաեւ մրցարշավորդներ Վրաստանից, Պարսկաստանից, Թուրքիայից, ովքեր հանդես են գալու ներկայացվող երկու դասերում՝ ստանդարտ եւ էքստրիմ:
Մրցարշավը կանցկացվի Նուբարաշենի հրաձգարանում: Մրցարշավին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ունեն լիաքարշակ մեքենա եւ ցանկություն: Հայտերի եւ մանրամասների համար զանգահարեք 091 20 17 04; 094 20 17 04 հեռախոսահամարներով: / Աղբյուրը՝ Auto.am