ԱՄՆ. ամենաանսովոր հյուրանոցային ծառայությունները աշխարհում

Հյուրանոցային ինդուստրիայի ներկայացուցիչները զբոսաշրջիկներին գրավելու համար ստեղծում են անհավանական, երբեմն անհավատալի և զարմանալի  ծառայություններ: Այսպիսով, գերշքեղ  լոգանքի խալաթները, բարձրորակ սպիտակեղենը և արդուզարդի դիզայներական պարագաները հյուրանոցային լյուքս համարներում դարձել են նորմա: Սակայն այս ինդուստրիայի վարպետները չեն բավարարվում ձեռքբերումներով և շարունակում են մտածել բացառիկ ծառայություններ. այս մասին հայտնում է CNN-ը:

Օրինակ` Ritz Carlton South Beach հյուրանոցը առաջարկում է սպասավորի ծառայություն լողափում, իսկ Hotel Monaco-ում կա էքստրասենս: Փարիզում կան հյուրանոցներ, որտեղ հյուրերի համար կազմակերպում են Le Royal Monceau արտ-էքասկուրսիաներ լավագույն ցուցասրահներում և թանգարաններում, իռլանդական Ireland’s Lodge հյուրանոցում հյուրերին առաջարկում են ստեղծել տոհմածառ: Նման ծառայությունները տրամադրվում են հավելյալ վճարի դիմաց, բայց ավելի հաճախ այն ներառվում է ընդհանուր գումարի մեջ` որպես նվեր:

Հյուսիսային Ամերիկայի և Սաուդյան Արաբիայի  Rosewood Hotels հյուրանոցային ցանցը առաջարկում է «բուրավետ սպասավորի» ծառայությունը (Fragrance Butler): Նա հյուրերի սենյակ է բերում օծանելիքների մենյու. կանանց համար` Chanel No. 5, Bulgari Black, Daisy Marc Jacobs և  Chanel CoCo Mademoiselle, տղամարդկանց համար` Tom Ford for Men, Bulgari Pour Homme և  Hermes Terre d’Hermes:

Նյու Յորքի 5-րդ ավենյուի Andaz հյուրանոցը առաջարկում է նկարչի ծառայություն, Mister Cartoon տատուի մասնագետ, ով տատու է արել հայտնի երգիչներ Էմինեմին, Ջասթին Թիմբերլեյքին, Բեյոնսեին, Dr. Dre-ին, 50 Cent-ին և այլոց:

Լոնդոնի Lanesborough հյուրանոցում կա թեյի սոմելյե: Ինչպես գինու սոմելյե, թեյի սոմելյեն, ով առաջինն է աշխարհում,  նույնպես գործում է այստեղ: Փորձագետ Կարլ Կեսաբը  (Karl Kessab) խորհուրդներ է տալիս հյուրերին թեյի մասին:

Մեքսիկայի Viceroy Riviera Maya հյուրանոցում «օճառի խորհրդատու»  (Soap Concierge): Նա հյուրերին առաջարկում է բնական օճառի բազում տեսակներ: Կախված տարվա եղանակից` օճառի տեսակները տարբեր են լինում  (դդում, հատապտուղ…):

Պորտլենդի (ԱՄՆ) Monaco հյուրանոցում կա հոգեբան կենդանիների համար: Նա փորձում է հասկանալ շան կամ կատվի բնավորությունը, որպեսզի նա ավելի լավ լեզու գտնի տիրոջ հետ:

Լաս Վեգասի  Hard Rock Hotel & Casino հյուրանոցում հյուրերին առաջարկում են կանացի ներքնազգեստ: Բուտիկը աշխատում է շուրջօրյա և սպասարկում է համարներում. տեսականին շատ բազմազան է:

Նյու Յորքի The Surrey Hotel-ում հյուրերին սովորեցնում են պատրաստել խելահեղ կոկտեյլներ:

Նյու Յորքի The Pierre հյուրանոցում առաջարկում են պլաստիկ վիրաբույժի ծառայություն: Այսինքն, հյուրանոցը համագործակցում է պլաստիկ վիրաբուժության կլինիկայի հետ և ընդունում է հաճախորդ-հյուրերին ամբողջ աշխարհից: Նրանց հետ աշխատում է հայտնի բժիշկ Ռոբերտ Գրանտը:

You might also like