Մենք սովոր ենք պետական սահմանները ասոցացնել մաքսատան ավանդական ստուգումների, անձնագրային հսկողության և ուղեբեռի զննման հետ։ Սակայն որոշ սահմաններ ինքնին տեսարժան վայրեր են, քանի որ անցնում են ամենաանսովոր հատվածներով և անմոռանալի զգացողություններ թողնում ճանապարհորդների մոտ։ ELLE-ն ընտրել է ամենահետաքրքիր միջազգային սահմանների տասնյակը, իսկ մենք սիրով այն ներկայացնում ենք ձեզ։
Զիպ-Լայն
Իսպանիա-Պորտուգալիա
Զարմանալի ատրակցիոնը թույլ է տալիս սուր զգացողությունների սիրահարներին Իսպանիայից տեղափոխվել Պորտուգալիա զիփ-լայնով՝ անցնելով ոչ միայն երկրների, այլև ժամանակի միջով, չէ որ Պորտուգալիայում այն մեկ ժամով հետ է իսպանականից։ Զիփ-լայնը սկսվում է իսպանական Անդալուզիայի Սանլուկար-դե-Գվադիանա քաղաքից և համարձակ ճանապարհորդներին գեղատեսիլ գետով տեղափոխում պորտուգալական Ալկուտիմ։
Բարլե-Հերտոգ
Բելգիա-Հոլանդիա
Բելգիան և Հոլանդիան ունեն շատ անսովոր սահմաններ տարիների ընթացքում անընդհատ թարմացվող համաձայնագրերի պատճառով, բայց այս փոքրիկ քաղաքը, որը բառացիորեն բաժանված է սահմանամերձ տարածքների, ենթարկվել է ամենամեծ թվով ցնցումներին։ Տեղաբնակները առաջնորդվում են դռան կանոնով․ սահմանի որ կողմում բացվում է քո տան դռները, այդ երկրի բնակիչ էլ դու համարվում ես։
Քաղաքակրթության սահման
Բրազիլիա-Բոլիվիա
Արբանյակից արված լուսանկարները լավագույն կերպով ներկայացնում են այս բնական և աշխարհագրական ֆենոմենը, քանի որ երկու լատինամերիկյան երկրների միջև սահմանը անցնում է յուրօրինակ գծով, որը բաժանում է արդյունաբերական Բրազիլիան հարևան Բոլիվիայի կուսական ջունգլիներից։
Էվերեստ լեռ
Չինաստան-Նեպալ
Աշխահի ամենաբարձր լեռը համարվում է նաև ամենաբարձր սահմանաբաժանը։ Չինաստանի և Նեպալի միջև պետական սահմանը անցնում է հենց Էվերեստի կենտրոնով՝ ներառելով նրա գագաթը։
Գրադարան և Գասկելլ օպերային տուն
Կանադա-ԱՄՆ
ԱՄՆ-ն և Կանադան բաժանվում են աշխարհի ամենաերկար սահմաններից մեկով, որի երկարությունը հասնում է մոտ 9 հազար կիլոմետրի։ Բայց նրա ամենատարբերվող հատվածը, թերևս, Վերմոնտ նահանգի և կանադական Քվեբեկի խաչմերուկում գտնվող յուրօրինակ գրադարանն է, որի ընթերցասրահի հենց կենտրոնով էլ անցնում է սահմանը։ Շենքը, որը խորհրդանշում է երկու ազգերի բարեկամությունը, կառուցված է այնպես, որ մուտք ունի և´ կանադական, և´ ամերիկյան կողմից և ունի երկու պաշտոնական հասցե տարբեր երկրներում։ Թեև գրադարանի սրահի մի մասից մյուսն անցնելու համար պետք է իշխանություններն ցույց տալ անձնագիրը։
Ընկերության Դարպասներ
Ղրղզստան-Չինաստան
Ղրղզստանը և Չինաստանը բաժանող հսկա գեղեցիկ կամարը կանգնեցված է հանրահայտ «Մետաքսի ճանապարհին», որը հնագույն ժամանակներում ծառայել է որպես գլխավոր ճանապարհ վաճառականների համար, ովքեր Եվրոպայից ճանապարհորդում էին Արևելք։
Համբուրվող Դինոզավրեր
Մոնղոլիա-Չինաստան
Մոնղոլա-չինական սահմանին գտնվող հսկայական 80-մետրանոց համբուրվող դինոզավրերի սառեցված կերպարները ամեն տարի փոքրիկ չինական Էրենխոտ քաղաք է գրավում բազմաթիվ հնագետների։ Հենց այստեղ հարյուր տարի առաջ հայտնաբերվեց նախապատմական կենդանիների քարացած ոսկորներ, և հետազոտություները շարունակվում են մինչև այսօր։
Վոլեյբոլի սահման
ԱՄՆ-Մեքսիկա
ԱՄՆ-ի և Մեքսիկայի պետական սահմանների երկու կողմերում տեղակայված նույնանուն երկու քաղաքների բնակիչների միջև վոլեյբոլի ամենամյա ընկերական խաղը մտել է պատմության մեջ։ Սահմանը անցնում է Նակո քաղաքի կենտրոնով, այնպես որ տեղաբնակները հաճույքով ձգում են ցանցը՝ տոնելով, այսպես ասած, «միջազգային ֆիեստան»։
Դիոմիդա կղզիներ
ԱՄՆ-Ռուսաստան
Բերինգի նեղուցում գտնվող այս երկու ոչ մեծ կղզիների, որոնց հեռավորությունը միմյանցից ընդամենը չորս կիլոմետր է, երկու կողմից ռուս-ամերիկյան սահմանն է։ Արևելյան կղզին պատկանում է ԱՄՆ-ին, իսկ Արևմտյանը՝ Ռուսաստանին։
Երեքը մեկում
Գերմանիա-Հոլանդիա-Բելգիա
Գերմանական Աահենեում հնարավոր է հայտնվել յուրահատուկ երեք ճանապարների խաչմերուկում, որոնցից յուրաքանչյուրը տանում է նոր կողմ, չէ որ այդ քաղաքում Գերմանիան սահմանակցում է Բելգիային և Նիդեռլանդներին։ Երեք դրոշներով խորհրդանշական հրապարակում հնարավոր է նստել և մեկ պահ քեզ պատկերացնել՝ որպես եվրոպական երեք քաղաքների քաղաքացի։