Մեկնելով ճանապարհորդության՝ շատ զբոսաշրջիկներ մոռանում են պատասխանատվության և վարքագծի կանոնների մասին՝ կարծելով, որ օտար երկրում իրենց ամեն ինչ կարելի է։ Որպես կանոն, նման մտածողությամբ զբոսաշրջիկները հետագայում զղջում են իրենց արածների համար՝ լինի դա անհարգալից վերաբերմունք դեպի պատմական հուշարձանները, դաժան վերաբերմունք կենդանիների և վայրի բնության հանդեպ, թե վիրավորանք տեղաբնակների հասցեին։
Ստորև ներկայացված են զբոսաշրջիկների ոչ պատշաճ վարքագծի մի քանի օրինակ, որոնք լուսաբանվել են ԶԼՄ-ների կողմից անցած տարվա ընթացքում։
1. Չնայած ավշային ժանտախտով վարակվելու ռիսկին՝ զբոսաշրջիկը շարունակել է փորձել հպվել Մեծ Կանյոնի այգում բնակվող սկյուռներին։ Արդյունքում, կենդանին կծել է տղամարդուն, ով հետագայում ստիպված է եղել անցնել երկարատև բժշկական հետազոտություն։
2. ԱՄՆ-ի բնակչուհին անմահացրել է իր անունները Կոլիզեյի պատերին, որից հետո ձերբակալվել է տեղի ոստիկանության կողմից և տուգանվել մեծ չափով ու զրկվել երկիրը լքելու իրավունքից։
3. 350 հազար դոլարի չափով տուգանք ստիպված է եղել վճարել զբոսաշրջիկը, ով թողել է իր անվան սկզբնատառերը Տեխաս նահանգի Ամալո առաքելության մատուռի պատերին։
4. Չինաստանից մի դեռահաս վնասել է Լուսկորում գտնվող տաճարի պատը՝ թողնելով դրա վրա իր անվամբ գրություն։ Անչափահաս զբոսաշրջիկի հայրը հրապարակայնորեն ներողություն է խնդրել և վճարել տուգանք՝ իր վրա վերցնելով որդու վատ պահվածքի մեղքը։
5. ՀԱՀ-ի սաֆարի գիդերը վախեցրել են փղերին՝ դա համարելով շատ զվարճալի երևույթ։ Զբոսաշրջիկների բազմաթիվ բողոքներից հետո պարկի ղեկավարությունը նրանց ազատել է աշխատանքից։
6. Զբոսաշրջիկը ոտքով հնչեցրել է աղոթքի զանգը բուդդայական տաճարում՝ այդ կերպ վիրավորելով վարդապետների կրոնական զգացմուքները։
7. Ճանապարհորդը ապտակ է ստացել Թայլանդում բուդդիստ վարդապետից՝ նստելով նրա կողքին գնացքում։ Ցանկացած հպումը կամ անուղղակի մոտիկությունը վարդապետներին համարվում է վիրավորանք, որը մեծամասամբ հասցնում են օտաերկրացի զբոսաշրջիկները։