Աշխարհի ամենատեխնոլոգիական ռեստորանը բացվել է Մադրիդում

Rodilla ռեստորանների ցանցը բացել է անսովոր ռեստորան իսպանական մայրաքաղաքի կենտրոնում։ «3.0» անունը կրող հաստատությունը հավակնում է աշխարհի ամենատեխնոլոգիական ռեստորանի կոչմանը։ Ռեստորանի այցելուները, բացի ստանդարտ փաթեթից, որ ստանում են ցանկացած նման հաստատությունում, նստում են ինտերակտիվ սեղանների շուրջ և պատվերը կատարում պլանշետների օգնությամբ։

Most tech restaurant in the world opened in MadridՊատվերին սպասելու ընթացքում հյուրերը կարող են խաղեր խաղալ գաջեթներով կամ օգտվել գերարագ  Wi-Fi-ից։ Առաջիկայում  «3.0»-ը կթողարկի բջջային հավելված, որի օգնությամբ հնարավոր կլինի պատվերը կատարել նախօրոք և հավաքել սենդվիչ՝ սեփական ճաշակով։ Առաքումը տուն կիրականացնեն անօդաչու ինքնաթիռները։

You might also like