Ամենատարօրինակ սարքավորումները զբոսաշրջիկների համար

Travel+Leisure ամսագիրը կազմել է  ամենատարօրինակ սարքավորումների ցանկը, որոնք ստեղծվել են հատուկ զբոսաշրջիկների համար:

Travel+Leisure

Hammacher Schlemmer ընկերության «Խելացի» սանդալները ունեն մետաղական դետեկտորներ: Ճանաչելով մետաղյա առարկա ավազի վրա` նրանք ազդանշան են տալիս սեփականատիրոջը: Սկզբունքորեն այդպիսի կոշիկով հնարավոր է փնտրել գանձեր, եթե իհարկե այդ մետաղական դետեկտորը մեծ հզորություն ունենա: Այն հայտնաբերում է մետաղական իրերը, որոնք կես մետր խորության վրա են գտնվում, սակայն այդքան բարակ ավազե շերտի տակ ևս կգտնվի հետաքրքիր առարկաներ: Սանդալների արժեքը  59.95 ԱՄՆ դոլար է:

"Smart" sandals

Touchscreen Cell Phone Watch սենսորային  էկրանով ձեռքի ժամացույցները կարող են նաև որպես բջջային հեռախոս ծառայել: Որպեսզի խուսափել հետաքրքրասեր և կասկածելի հայացքներից, օգտագործողին խորհուրդ է տրվում խոսել  դաստակի հետ հյուրանոցի համարի ներսում: Հարմարանքի արժեքը  199.95 ԱՄՆ դոլար:

Touchscreen Cell Phone Watch

Self-Propelled Suitcase ճամպրուկների հետ ոչ մի ծանրություն վախենալու չէ: Այն ունի սենսորներ, որոնք միացնում են անիվներին ամրացված փոքրիկ շարժիչները և ճամպրուկը սկսում է ինքնուրույն շարժվել իր սեփականատիրոջ կողքով: Արժեքը` 1300 ԱՄՆ դոլար:

 Self-Propelled Suitcase

Շնորհիվ փոքրիկ  Doberman ազդանշանի բջջային հեռախոսները և դրամապանակները մնում են իրենց տեղում: Եթե հանկարծ ինչ-որ մեկը համարձակվի իր ձեռքը մոտեցնի ձեր գրպանին, անմիջապես կհնչի 95 դեցիբել հզորությամբ ազդանշանը: Իսկ դա ավելի բարձր է, քան հնձող մեքենայի ազդանշանը: Զզբոսաշրջիկների համար այդքան անհրաժեշտ սարքի արժեքը  14.99 ԱՄՆ դոլար է:

Doberman

Բոլոր նրանց համար, ովքեր գոնե մեկ անգամ իրենց պայուսակից հանել են  տրորված բանան, ապա հենց նրանք կգնահատեն պլաստմասե տարան` Banana Box-ը, հատուկ բանանների համար, որը, որքան էլ տարօրինակ է, ավելորդ իր չի լինի ճամփորդելու ժամանակ: Քանի որ կալիումի ցածր քանակը կարող է շուտ հոգնածության պատճառ դառնալ ճամփորդելու ընթացքում, ապա բանաններ վերցնելու սովորությունը կարող է այս դեպքում օգտակար լինել: Արժեքը`  6.5 ԱՄՆ դոլար:

BananaBox

Zardro Nano UV Disinfection Scanner սկաներ-դեզինֆեկտորը հրաշագործ փայտիկի կվերածվի բոլոր այն զբոսաշրջիկների համար, ովքեր լուրջ են վերաբերվում հիգիենային: Պարզապես այն միացրեք և 10 վայրկյան պահեք հյուրասենյակի մահճակալի մոտ, որից հետո կարող եք ազատ շունչ քաշել. դուք հենց նոր վերացրել եք վնասակար մանրէների և վիրուսների 99.9% -ը  (լաբորատոր-ստուգված սարքը վերացնում է ամեն ինչ): Սարքի արժեքը մոտ 100 ԱՄՆ դոլար:

Zardro Nano UV Disinfection Scanner

Wenger  ընկերության ծալովի դանակները բաղկացած են  87 տարբեր գործիքներից, ներառյալ  յոթ սուր ածելիներից, ձուկ մաքրելու և ազդանշանային սուլիչ դանակներից: Շվեյցարիայից այս գործիքների ստեղծողները վստահեցնում են, որ այն համապատասխանում  է որակի բոլոր ստանդարտներին: Միայն հարկավոր է հիշել, որ այն չի կարելի վերցնել ձեռքի ուղեբեռում: Արժեքը` 1400 ԱՄՆ դոլար:

clasp-knife

Կահույքի պաստառների մասնագիտացված ընկերությունը վաճառքի է  հանել  յուրօրինակ  Transit Seat Cover պաստառները`  նախատեսված ինքնաթիռի նստատեղերի համար, որոնք թույլ կտան քմահաճ ուղևորներին իրենց ավելի հարմարավետ զգալ: Այն պատրաստված է պոլիէսթերից և սպանդեքսից, այն կարող են լվանալ ավտոմատ մեքենայով և պահել հարմարավետ պայուսակում: Ինչպես նաև, այն հարմարավետ կլինի օգտագործել գնացքներում, ավտոբուսներում և անգամ կինոթատրոններում: Արժեքը` 14.99 ԱՄՆ դոլար:

transit cover landing

You might also like