Մարդ արարածը հաճախ է ցանկանում իր ունեցածի ճիշտ հակառակը: Ահա օրինակ, ապրելով մեգապոլիսում, որտեղ հնարավոր ամեն ինչ կա և անգամ անհնարինը, այնպես ես ցանկանում հայտնվել փոքրիկ քաղաքի նեղլիկ փողոցներում, որի բոլոր բնակիչները միմյանց ծանոթ են և ծաղիկներ են նվիրում իրար: Բարեբախտաբար, այդպիսի վայրեր այսօրվա օրով գոյություն ունեն ոչ միայն հին ֆիլմերի կադրերում` ներգրավելով իրենց կյանքի դանդաղ ռիթմի և անփոփոխ հարմոնիայի մեջ: Այսպես, ձեզ ենք ներկայացնում ծովային և ափից կտրված, արևելյան և արևմտյան, հեքիաթային և միևնույն ժամանակ իրական, ամենագեղատեսիլ և ռոմանտիկ քաղաքները աշխարհում:
Վիսսեմբուրգ, Ֆրանսիա
Ֆրանսիական Վիսսեմբուրգ քաղաքը գտնվում է Հյուսիսային Էլզասում` Գերմանիայի հետ սահմանում, իսկ քաղաքի անվանոմը գերմաներենից թարգմանաբար նշանակում է «Սպիտակ ամրոց»: Փոքրիկ, հարմարավետ փողոցները, հնագույն սալիկապատված տանիքներով տները, առաջին հարկերում գտնվող փոքրիկ բարերը և ռեստորանները, ինչպես նաև բազմաթիվ կանաչապատ և ծաղիկներով լի այգիները. այս ամենն է ստեղծում յուրահատոկ մթնոլորտ եվրոպական փոքրիկ քաղաքի համար: