Պարզվում է ոչ միայն մեր պաշտոնյաներն են տուրք տալիս երևակայությանը և սրամտությանը. օտարերկրյա օրենսդիրները նույնպես իրենց սահմանած կանոններով հետաքրքրացնում և զվարճալի են դարձնում տեղացի իրավապահների կյանքը: Այսպիսով, որոշ երկրներում լողափում սահմանված վարքագծի դասական կանոնները համալրված են հետաքրքիր արգելքներով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենածիծաղելի, հիմար և երբեմն էլ դաժան լողափնյա կանոնները արտասահմանյան հանգստավայրերում:
Բոլորը գիտեն, որ շատ մահմեդական երկրներում արգելված է լողալ թոփլես, իսկ դրանցից որոշներում առհասարակ արգելվում է լողազգեստով կնոջ մուտքը լողափ, եթե իհարկե դա հատուկ բուրկինի չէ: Բայց թերևս շատերը կզարմանան, որ հանգստյան գոտիներում մերկ շրջելու արգելքը ամրագրված է Շրի Լանկայի, Մալդիվյան կղզիների և Թայլանդի օրենսդրությունում: Չափազանց բաց տեսքի համար տեղական լողափերում զբոսաշրջիկներին կարող են տուգանել բավականին պատշաճ գումարով: Հանրային մերկության համար էական տույժեր կարելի է ստանալ նաև Իտալիայի լողափերում: Այս երկրում կանայք հնարավորություն ունեն լինել «թեթև հանված» բացառապես պառկած դիրքում: Լողալ, կանգնել և առավել ևս քայլել թոփլես խստիվ արգելվում է:
Սրանով իտալական բարոյապաշտությունը չի սահմանափակվում: Տուգանքները սպառնում են նաև այն զբոսաշրջիկներին, ովքեր սիրում են իրենց թաց հագուստը կախել հովանոցների և շեզլոնգների վրա: Սրբիչի մեջ փաթաթված զգեստափոխությունը նույնպես պատժվում է օրենքով:
Իտալիայի որոշ շրջաններում գործում են բոլորովին անգութ օրենքներ, որոնք փաստորեն բացահայտ խտրականություն են արտահայտում արտաքին տեսքի հետ կապված: Օրինակ, Տրոպեյա քաղաքում օրենքով արգելվում է հանված տեսքով հայտնվել հանրության մեջ «այն կանանց, ովքեր գեր են, անհամաչափ և տգեղ»: Այդ իրավունքը ունեն միայն երիտասարդ կանայք, ովքեր արժանի են նրան, որ ներկայացնեն կանացի մարմնի գեղեցկությունը: Ըն դ որում՝ «գեղեցկության» չափանիշներ օրենքում նշված չեն:
Ի դեպ, իտալական Ֆեմիդան պատրաստ է պատժել նաև արական սեռի ներկայացուցիչներին: Մասնավորապես, Պալերմո հանգստավայրում տղամարդկանց արգելված է արևայրուկ ընդունել հանված տեսքով: Ձևակերպումը շատ պարզ է. «նրանց անատոմիան կարող է գռեհիկ տեսք ստանալ նույնիսկ անկանխամտածված»: Ֆրանսիացի իրավապահները իրավունք ունեն տուգանել այն հանգստացողներին, ովքեր վատ են բուրում:
Բայց ամենադաժան լողափնյա կանոնները Չինաստանում են: Օրինակ, այնտեղ արգելված է փրկել խեղդվողներին, որպեսզի չխառնվել նրանց ճակատագրին: Բացի այդ, տեղական լողափերում արգելված է ուշադիր նայել հագնված կնոջ մերկ ոտքերին: Դա հանցագործություն է, որը պատժվում է մի քանի օրվա ազատազրկումով:
Զվարճալի լողափնյա կանոններ գարծում են նաև Ամերիկայում: Օրինակ, Կալիֆորնիայում վճիռ է կայացվել, որով երաշխավորվում է արևի տակ արևայրուկ ընդունելու յուրաքանչյուրի իրավունքը: Ֆլորիդայում հանգստացողներին արգելվում է երգել լողազգեստով, իսկ Կենտուկի նահանգում կնոջը արգելվում է լողազգեստով հայտնվել ճանապարհին առանց ոստիկանի ուղեկցության կամ բահի:
Ամենածիծաղելի լողափնյա օրենքներից մեկն էլ գործում է Իսրայելի Հայֆա քաղաքում: Այնտեղ խստիվ արգելվում է լողափ բերել արջերի: