FlightStats -ը հրապարակել է դեկտեմբերի վիճակագրական տվյալները` նշելով անցած տարվա դեկտեմբերի առավել ճշտապահ օդանավակայաններն ու ավիաընկերությունները: Դեկտեմբերի ամենաճշտապահ ավիաընկերություն է դարձել Gulf Air-ը, որը իրականացրել է չվերթներ 88.99%-ով` ըստ ժամանակացույցի:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Saudi Arabian ավիաընկերությունը, որը 88.72%-ով չվերթները կատարել է ճիշտ ժամին, իսկ երրորդ տեղում կանգնած է Iberia-ն` 88.11% չվերթներ ժամանակացույցով: Օդանավակայանների մեջ, ինչպես միշտ, առաջնորդը Տոկիոյի օդանավակայաններն են:
Հանեդա միջազգային օդանավակայանը ժամանակացույցով իրականացրել է 89.35% չվերթներ, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած Նարիտա օդանավակայանը` 84.35%-ով: Երրորդ տեղում հայտնվել է Սիդնեյի օդանավակայանը` 81.71%: Վատագույն ցուցանիշները գրանցել են Ստամբուլը` 38.27% չվերթներ ժամանակացույցով, Շանհայը` 43.08% և Պեկինը` 55.98%: