Առավել հաճախ զբոսաշրջիկները լուսանկարում են Փարիզի հայտնի խորհրդանիշը

Փարիզի Էֆելյան աշտարակը դարձել է ամենահայտնի տեսարժան վայրը Instagram-ում:  Ըստ նոր հետազոտության՝ ֆոտոծառայություն վերբեռնվել է հայտնի կառույցի 977,3 հազար լուսանկար: Թոփ-20-ում երկրորդ տեղը բաժին է հասել Նյու Յորքի Թայմ Սքուեր հրապարակին: Instagram-ի օգտատերերը վերբեռնել են այս տեսարժան վայրի ավելի քան 773,6 հազար լուսանկար: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է  լոնդոնյան Բիգ Բենը (689,4 հազար լուսանկար):

Instagram

Միջազգային վարկանիշում հայտնված տեսարժան վայրերի մեծամասնությունը գտնվում են ԱՄՆ-ում: Թայմ Սքուերից բացի ցանկում են հայտնվել Էմփայր սթեյթ բիլդինգ երկնաքերը (ութերորդ տեղ), Գրանդ Կանյոնը ( իններորդ տեղ), Ոսկե Դարպասներ կամուրջը (տասներորդ տեղ), Բրուկլինյան կամուրջը (12-րդ տեղ) և Ազատութան արձանը  (13-րդ տեղ): Instagram-ի բաժանորդների շրջանում տարածված են նաև Փարիզի Աստվածամոր տաճարը  (վեցերորդ տեղ), հռոմեական Կոլիզեյը (16-րդ տեղ), իսպանական Ալամբրան և Սագրադա Ֆամիլիան (17րդ և 18-րդ տեղերը համապատասխանաբար), ավստրիալական Բոնդի Բիչ լողափը (19-րդ տեղ) և Հորդանանի Պետրա քաղաքը (20-րդ տեղ): Լոնդոնին ցուցակում բաժին է հասել վեց տեղ:

Instagram

Բացի Բիգ Բենից ցանկում ներառված են նաև  London Eye-ը (հինգերորդ տեղ), Harrods հանրախանութը  (յոթերորդ տեղ), Հայդ պարկը (11-րդ տեղ), Southbank կենտրոնը (14-րդ տեղ)  և Թաուեր կամուրջը (15-րդ տեղ):

You might also like