Բարսելոնը ճանաչվել է Եվրոպայի «համար մեկ» քաղաքը շոփինգ տուրիզմի ոլորտում: Հենց այստեղ, համաձայն ESADE ընկերության անցկացրած ուսումնասիրության, զբոսաշրջիկները ծախսում են իրենց բյուջեի 34%-ը գնումների վրա: Ընդ որում, հենց շոփինգն է Բարսելոն անցելող ամեն երրորդ զբոսաշրջիկի գալու նպատակը:
Կատալոնիայի մայրաքաղաքից հետո վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Լոնդոնը (28%), նրան հետևում են Փարիզը (24%), Ամստերդամը (19%) և Հռոմը (11%): Ինչ վերաբերվում է մյուս ծախսերին, ապա տրանսպորտի համար զբոսաշրջիկները ծախսում են իրենց բյուջեի 23%-ը, բնակության համար՝ 21%-ը, սնունդի և խմիչքների վրա՝ 10%-ը, իսկ հանգստի և մշակութային ժամանցի վրա՝ 8%-ը:
Բարսելոնում շոփինգի համար ամենահայտնի վայրը «La Roca Village»-ն է, որը գրավում է զբոսաշրջիկների 57%-ին: Եվրոպացիները, ովքեր ամենաշատն են այցելում այս առևտրային դրախտ, գերմանացիներն են (22%), ֆրանսիացիները (13%), անգլիացիները (12%) և իտալացիները (12%): Հարկ է նաև նշել, որ 2013 թվականին հարկից ազատված գոտիներում վաճառքի աճը ավելացել է 44%-ով: Այս վայրերում Իսպանիա ժամանած հյուրերը միջինում ծախսում են 295 դոլար: