Ռեն (Գերմանիա) շրջանում նախատեսվում է կառուցել աշխարհի ամենաթեք աշտարակը: 70-մետրանոց աշտարակը կթեքվի դեպի գետնին 23,5 աստիճան անկյան տակ և լուրջ մրցակից կդառնա հայտնի Պիզայի աշտարակին:
Ինչպես հիշեցնում է MarcoPolo օնլայն պարբերականը` այս պահին համաշխարհային ռեկորդակիրը Աբու Դաբիի Capital Gate կառույցն է, որը թեքված է 18 աստիճանով: Գերմանական աշտարակը 751 մետր բարձրության վրա` Տյուրինգիա լեռներում, կունենա դիտահրապարակ: Կկառուցվի նաև աստղագիտական կենտրոն:
Ռենը Գերմանիայի յուրահատուկ վայրերից մեկն է, որտեղ կարելի է հետևել աստղագիտական երևույթներին` առանց արհեստական լույսի աղբյուրների լուսավորության: Ըստ ծրագրի` 14 միլիոն եվրո արժողությամբ նախագիծը կիրականացվի 2016 թվականին. հայտնում է Еuromag-ը: Երբ բացվի դիտահարթակը, ակնկալվում է ունենալ տարեկան 100 000 այցելու: