Ամենաթանկ հյուրանոցային ապարտամենտները

Ինչպես պարզվել է, աշխարհի ամենաթանկ հյուրանոցային ապարտամենտները գտնվում են ոչ այլ տեղ, այլ Հունաստանում, ավելի կոնկրետ՝ Լագոնիսիում, որը գտնվում է Աթենքից 40 կմ հեռավորության վրա:

Հյուրանոցների և հանգստյան տների ամրագրում, տուրիզմի կազմակերպում Հունաստանում Hot Tours տուրիստական օպերատորի կողմից: Հեռ.՝ (010) 58.27.37, (055), www.hot-tours.am

Daily Telegraph և Lonely Planet պարբերականների կողմից կազմված ցուցակում նշվում է, որ Լագոնիսիի Թագավորական Վիլլան (Lagonissi Grand Resort Royal Villa) զբաղեցնում է ամենաթանկ հյուրանոցային համարների առաջին հորիզոնականը:

Հյուրանոցի շքեղ համարներն արժեն մոտ 38.000 Եվրո մեկ գիշերվա համար:

Վիլլան ընդհանուր զբաղեցնում է 410 քմ, կից պուրակը՝ 640 քմ: Վիլլան ունի հիանալի տեսարան դեպի ծովը և դաշնամուր: Իսկ եթե Դուք նվագել չգիտեք, ապա Ձեզ համար կնվագեն պրոֆեսիոնալ դաշնակահարները: Մի խոսքով՝ թագավորական ծառայություններ:

Բացի այդ, վիլլան ունի ներքին և բացօթյա լողավազաններ, սեփական լողափ, սպորտային դահլիճ, սաունա, մերսման սրահ և այլն: Սենյակներում կան բուխարիներ:

Ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցրել Hugh Hefner Sky Villa-Palms Casino Resort հյուրանոցը Լաս Վեգասում. նրա մեկ սենյակի արժեքն է 31.000 Եվրո:

Այնուհետև ցուցակում գալիս են հետևյալ հյուրանոցները, որոնց համարների արժեքը փոքր ինչ ցածր է 30.000 Եվրոյից.

– Ty Warner Penthouse – Four Seasons (Նյու-Յորք),

– Royal Penthouse Suite – President Wilson Hotel (Ժնև),

– Bridge Suite – The Atlantis Resort (Բահամներ),

– Ինչպես նաև Ritz-Carlton Suite ապարտամենտը The Ritz-Carlton մոսկովյան հյուրանոցում.

You might also like