Արդեն ութերորդ տարին անընդմեջ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվան համարվում է աշխարհի ամենաթանկ հյուրանոցներով քաղաքը: Ըստ վերլուծաբանների՝ Մոսկվայի միջին կարգի հյուրանոցներում մեկ օրվա գիշերակացի արժեքը տատանվում է 450 ԱՄՆ դոլարի սահմաններում՝ մեկ մարդու հաշվով:
Նախորդ տարվա համեմատ այս տարի մոսկովյան հյուրանոցների գները նվազել են ընդամենը 1%-ով: Հյուրանոցների թանկությամբ աշխարհում 2-րդը Նիգերիայի մայրաքաղաք Լագոսն է, որտեղ հյուրանոցային համարների միջին գները տատանվում են 340 ԱՄՆ դոլարի սահմաններում: Ըստ վերլուծաբանների՝ Նիգերիան գրավում է միջազգային բազմաթիվ նավթային ընկերությունների ներկայացուցիչների, ովքեր նախընտրում են բարձրակարգ հյուրանոցային համարներ և անվտանգություն:
Երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Շվեյցարիայի Ժնև և Ցյուրիխ քաղաքները: / Աղբյուրը՝ Lratvakan.am
Երևան-Մոսկվա ավիատոմսեր – օնլայն վաճառք և ամրագրում: