Forbes ամսագիրը ներկայացրել է ամենաբարձր վարձատրվող դիջեյների տասնյակը, որտեղ հոլանդացի էլեկտրոնային երաժիշտ Տիեստոն գլխավորել է սույն վարկանշային աղյուսակը:
Ամսագրի տվյալով` մեկ տարում Տիեստոն կարողացել է վաստակել $22 մլն: Միջինը նա վաստակել է 250 հազար դոլար` 1 ելույթի համար:
Վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը գրավում է մեկ այլ հայտնի DJ Skrillex-ը, որը մեկ տարում վաստակել է $15 մլն: Եռյակը եզրափակում է սկանդինացյա Swedish House Mafia տրիոն: Նրանց տարեկան եկամուտը գնահատվում է $14 մլն:
Աշխարհի ամենաաբարձր վարձատրվող դիջեյների ցուցակը` ըստ Forbes-ի.
Tiesto – $22 մլն
Skrillex – $15 մլն
Swedish House Mafia – $14 մլն
David Guetta – $13,5 մլն
Steve Aoki – $12 մլն
Deadmau5 – $11,5 մլն
DJ Pauly D – $11 մլն
Kaskade – $10 մլն
Afrojack – $9 մլն
Avicii – $7 մլն