Արևմտյան Եվրոպայի երկրների բնակչության մեծամասնությունը շարունակում են աշխատել հանգստի ընթացքում: Lastminute.com պորտալի պատվերով անցկացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հատկապես պատասխանատու աշխատողներ են իտալացիները, իռլանդացիները և իսպանացիները: Իտալացիների և Իռլանդացիների շուրջ 75%-ը, իսպանացիների 66%-ը, նորվեգացիների 63%-ը, դանիացիների 58% -ը, գերմանացիների և բրիտանացիների 45%-ը ստիպված են աշխատել հանգստի ժամանակ:
Ինչպես նշել են եվրոպացիների գրեթե կեսը` իրենց գործատուները կարծում են, որ իրենք պետք է լինեն կապի մեջ, նույնիսկ` երբ գտնվում են հեռավոր երկրներում: Այդ ընթացքում կոլեգաներից և ղեկավարությունից ավելի հաճախ զանգեր ստանում են նորվեգացիները (79%), բրիտանացիները (75%), իռլանդացիները (74%) և իտալացիները (67%): Եվրոպացիների մեկ երրորդից ավելին հանգստի ընթացքում աշխատելու պատրաստակամությունը բացատրում է պատասխանատվության զգացումով:
Արտակարգ իրավիճակներում կարևոր որոշումներ կայացնելու գործընթացին մասնակցելուն պատրաստ է մայրցամաքի բնակչության 32%-ը: Մեկ քառորդը նշել է, որ սահմանված ժամանակում չի հասցնում ավարտել աշխատանքը, այդ պատճառով ստիպված է աշխատել հանգստի ընթացքում: Ընդ որում, ֆրանսիացիները այդ ամենի համար ունեն այլ պատճառաբանություն. նրանք պարզապես սիրում են աշխատել: