Ի՞նչի վրա չեն սիրում ծախսել զբոսաշրջիկները: Այս հարցի պատասխանը գտել է հայտնի զբոսաշրջային որոնողական Skyscanner կայքը, որը հարցում է անցկացրել 600 տուրիստների շրջանում: Որոշ հյուրանոցային ցանցեր, ի դեպ, արդեն որոշել են հրաժարվել ինտերնետ մուտք գործելու համար գումար գանձելու արդեն հնացած պրակտիկայից: Wi-Fi-ի համար վճարը կազմում է 20 ֆունտ կամ 25 եվրո: Ամենաշատը զբոսաշրջիկները չեն սիրում վճարել տոկոսները բանկոմատից կանխիկ գումար հանելու դեպքում, որը հաճախ հասնում է 3%-ի: Այդ ծախսերը ստիպում են զբոսաշրջիկներին իրենց անհարմար զգալ: Չսիրած ծախսերի ցանկում են նաև կազմակերպված շրջագայությունները. հարցման մասնակիցների 17%-ը բողոքում են, որ նման շրջագայությունները և ոտքով զբոսանքը գիդերի հետ, սովորաբար, չափազանց շատ են գովազդվում և թանկ արժեն՝ բոլորովին չարդարացնելով այդ գինը:
Եվրոպացիների ամենաչսիրած «հանգստյան» ծախսերի թոփ տասնյակը.
1. Արտասահմանում բանկոմատից կանխիկ գումար հանելու դիմաց գանձվող վճար՝ 19%
2. Կազմակերպված`տուրեր և շրջագայություններ՝ 17%
3. Վճար անլար ինտերնետի համար՝ 13%
4. Տաքսի՝ 9%
5. Վարկային քարտի հաշվից գումարի դուրս գրումը՝ 8%
6. Լողափում հենաթոռի համար վճար՝8%
7. Duty-free-ից գնումների գումար ՝ 4%
8. Հյուրանոցից ուշ դուրս գալու վճար՝ 4%
9. Շշալցված ջրի գումար՝3%
10. Թեյավճարներ բարերում և ռեստորաններում՝ 3%
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .