Աշխարհում ամենաընկճախտային երկիրը Ֆրանսիան է

Աշխարհի 18 երկրներից մոտավորապես 90.000 մարդ  ընկճախտային ախտանիշի հետազոտության են ենթարկվել հարցեր պարունակող ստանդարտ թեստի միջոցով: Պարզ է դարձել, որ զարգացած երկրներում ապրող մարդիկ ընճախտի մեջ հայտնվելու ավելի մեծ հավանականություն ունեն, քան զարգացող և աղքատ երկրների բնակիչները: Աշխարհի 10 ամենահարուստ երկրներում հարցվածների 15 %-ը կյանքում գոնե մեկ անգամ ընկճախտ է ապրել` համեմատած աղքատ երկրների 11 %-ի հետ:

France

Հետաքրքիր է այն, որ հարուստ երկրների հենց աղքատ բնակիչներն են ավելի հաճախ հայտնվում ընկճախտային հոգեվիճակում: Ամենայն հավանականությամբ դրա պատճառը զարգացած երկրներում ապրող հարուստ և չունևոր մարդկանց մակարդակների մեծ  տարբերությունն է: Ո՞ր երկրները կարելի է համարել ամենաընկճախտայինը աշխարհում: Հետազոտողների կարծիքով` դա Ֆրանսիան է` 21% հարցվածներով, նրան հետևում է ԱՄՆ-ն` 19 %-ով:

You might also like