Եվրո 2012-ի առաջնության ժամանակ Լեհաստանում հյուրանոցների գները թանկացել են մի քանի անգամ, ինչը ուժգին հարված է հասցնում ինչպես ֆուտբոլասերների, այնպես էլ ուղղակի տուրիստների գրպանին:
Այսպես օրինակ` 2-աստղանի հյուրանոցներում ամենահասարակ համարները կհամարվեն որպես լյուքս համարներ: Գիշերել «գյուղական ոճի» հյուրանոցում, որը տեղակայված է Վարշավայի գլխավոր ստադիոնից բառացիորեն մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, արժե 700 Եվրո:
Թանկացել են նաև վարձով տրվող բնակարանների գները, մասնավորապես քաղաքի կենտրոնական հատվածներում և ստադիոնների մոտակայքում` 600-1000 Եվրո գիշերակացի համար: Ինչպես գրում է Focus-ը, ամենահարմար այլընտրանքային տարբերակ է մնում գիշերել վրանային ճամբարում, որտեղ մեկ «համարը» կարժենա 10 Եվրո: