Մեկ գավաթ ամենաէժան գարեջուրը կարելի է գնել ընդամենը 0.45 դոլարով, որը 25 անգամ էժան է ամենաթանկ գարեջրի մեկ գավաթից: Pintprice.com-ը կազմել է գարեջրի մեկ գավաթի համար (մեկ գավաթը 0.57 լիտր է) ամենաթանկ ու ամենաէժան գինն ունեցող երկրների ցուցակը:
Ամենաէժան գարեջուրն ունեցող երկրների ցանկը գլխավորում է Տաջիկստանը, որտեղ մեկ գավաթն արժե ընդամենը 45 սենթ, որին հաջորդում են Պանաման ($0.49), Բութանը ($0.56), Բուրունդին ($0.58) և աշխարհի ամենափակ երկիրը` Հյուսիսային Կորեան ($0.60):
Իսկ ամենաթանկարժեք գարեջուրն ունի Գրենլանդիան` $11.52: Ապա, Նորվեգիան ($9.52), Քաթարը` ($9.41), Ջիբութին ($8.58), Սինգապուրը ($7.84):