Ամենագեղեցիկ բնական սպաները աշխարհում

Ամառային լողափերին լավ այլընտրանք կարող են դառնալ թարմացնող և տոնուսը բարձրացնող բնական աղբյուրները, որոնք, բացի յուրահատուկ բուժական ազդեցությունից, ապահովում են նաև անսովոր գեղեցիկ բնապատկերներ։ Իսլանդիայից մինչև Ճապոնիա․ ELLE-ն ընտրել է մոլորակի ամենագեղեցիկ բնական սպաները, իսկ մենք սիրով ներկայացնում ենք դրանք ձեր դատին։

ԲՈՒԴԱՊԵՇՏ, ՀՈՒՆԳԱՐԻԱ

Будапешт, Венгрия

Հունգարիայի մայրաքաղաքը հպարտորեն կրում է  «Սպայի քաղաք կոչումը» 1934 թվականից․ ընկղմվել նրա դեռևս հին հռոմեացիների կողմից գնահատված բուժիչ ջրերում կարելի է հիասքանչ ճարտարապետությամբ տասնհինգ  քաղաքային բաղնիքներում։ Ամենահայտնին Սեչենին է, որը հարուստ է կալցիումով, ֆտորով, մագնեզիումով և նատրիումով։ Բուժում է վնասվածքները, ռևմատիզմը և օրթոպեդիկ խնդիրները, իսկ տեղական հորերի խմելի ջրերը օգնում են կարգի բերել ստամոքսը։

ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ԾՈՎԱԾՈՑ, ԻՍԼԱՆԴԻԱ

Голубая лагуна, Исландия

Ամենագեղատեսիլ ջերմային աղբյուրը աշխարհում՝ Երկնագույն ծովածոցը, այն վայրն է, որտեղ Իսլանդիա առաջին անգամ այցելող զբոսաշրջիկները գնում են հենց օդանավակայանից։ Կաթնա-երկնագույն ջրով բնական ջրավազանը առաջացել է էլեկտրոկայանի կառուցումից հետո, և շուտով այնտեղ լողացող իսլանդացիները սկսել են զգալ դրա դրական ազդեցությունը իրենց մաշկի վրա։ Այդ ժամանակից ի վեր՝ աղբյուր այցելել խորհուրդ են տալիս նրանց, ովքեր ունեն մաշկային խնդիրներ, ինչպես նաև՝ պարզապես և պրոֆիլակտիկ նպատակներով։

ՄԵՌՅԱԼ ԾՈՎ, ԻՍՐԱՅԵԼ և ՀՈՐԴԱՆԱՆ

Мертвое море, Израиль и Иордания

Իր օգտակար նյութերով և մարդուն ջրի մակերեսին պահելու հնարավորությամբ յուրահատուկ աղի ջրով հայտնի Մեռյալ ծովը իսկական հրաշքներ է գործում մաշկի հետ, լավացնում արյան շրջանառությունը և կարգավորում նյարդերը։ Բացի այդ, ջուրը հնարավորություն է տալիս արևի ճառագայթներին հասնել մարմնին առանց վնասակար ազդեցության՝ պարգևելով կատարյալ արևայրուկ։

ԲԵՊՊՈՒ, ՃԱՊՈՆԻԱ

Беппу, Япония

Ճապոնիան հայտնի է իր բազմաթիվ ջերմային աղբյուրներով․ դրանց թիվը երկրում հասնում է ավելի քան 3000-ի։ Դրանցից ամենամեծը  (աշխարհում մեծությամբ երկրորդը) գտնվում է Կյուսյու նահանգի փոքրիկ Բեպպու քաղաքում։ Երբևէ այստեղ լվացվել են սամուրայները, իսկ այժմ զբոսաշրջիկները անվերջանալի հոսքով գալիս են դեպի աղբյուրը բուժիչ լոգանքների համար, որոնք թուլացնում են մկանները և բուժում նյարդային համակարգը։

ԲԱՆՖՖ, ԱԼԲԵՐՏԱ, ԿԱՆԱԴԱ

Банфф, Альберта, Канада

Կանադայի Ժայռոտ սարերը հայտնի են իրենց անկրկնելի բնապատկերներով․ այս անիրական թվացող երկնագույն լճերը՝ ձյունածածկ գագաթների ֆոնին, հաճախ զարդարում են օրացույցները և մոլորակի ամենագեղեցիկ վայրերի մասին պատմող գրքերը։ Հիանալ այդ տեսարանով, պառկելով մարմինը լիցքաթափող և տրամադրությունը բարձրացնող տաք, բնական աղբյուրի մեջ, անմոռանալի հաճույք է։ Ինչպես իսլանդական աղբյուրները՝ Բանֆֆի սպան ևս  բուժում է մաշկային խնդիրները և  օգնում թուլացնել մկանները։

ՊԱՄՈՒԿԿԱԼԵ, ԹՈՒՐՔԻԱ

Памуккале, Турция

«Սուրբ ջրավազան» կոչվող  այս բնական աղբյուրը լիովին արդարացնում է իրեն տրված անունը։ Սպիտակ, աղե կասկադները՝ կապույտ երկնքի ներքո, որոնք ավելի քան 2000 տարեկան են, տպավորություն են ստեղծում, թե Օլիմպոսում ես։ Այժմ այստեղ լողանալ չի թույլատրվում, բայց կողքին կանգնել և շնչել աղային բույրը կարելի է։

ԲԱԹ, ԱՆԳԼԻԱ

Бат, Англия

Հնագույն ժամանակներից այս գեղատեսիլ քաղաքը անգլիական Սոմերսեթ կոմսությունում, որի անվանումը անգլերենից թարգմանաբար հենց նշանակում է  «լոգանք», հայտնի է իր բուժիչ աղբյուրներով՝ որպես առողջարանային հանգստավայր։ Տաք աղբյուրները, որոնք պահպանել են իրենց բուժիչ հատկությունները մինչ օրս, հայտնվել են պատմական տարեգրքերում դեռևս մ․թ․ 44  թվականին։ Բաթի 4 ջերմային աղբյուրները բուժում են կաթվածը, ռևմատիզմը և հոդատապը, և, միևնույն ժամանակ, բացում հրաշալի տեսարան, դեպի  գեորգյան դարաշրջանի դեղին տանիքներով մահիկանման տները։

ՍՊԱ, ԲԵԼԳԻԱ

Спа, Бельгия

Թվարկելով մոլորակի գլխավոր բնական աղբյուրները՝ չի կարելի է շրջանցել սպայի հայրենիքին՝ Բելգիայում գտնվող համանուն քաղաք-առողջարանին։ Ըստ պատմության՝ հենց այստեղ է  14-րդ դարում բացվել առաջին ջերմային աղբյուրը, որը գետնից դուրս եկած շատրվան էր։ 16-րդ դարում բելգիական Սպան եղել է եվրոպական ազնվականների գլխավոր առողջարանը։ Երկաթով հարուստ հիդրոմերսող շատրվաններով  և հանքային ջրով տեղի աղբյուրները մաքրում են օրգանիզմը թունավոր նյութերից։

You might also like