Մոսկվայի ղեկավարությունը մտադիր է ցրել Մոսկվայի հանդեպ եղած կրիմինալ քաղաքի պատկերացումները: Մոսկվայի տուրիստական կոմիտեի ղեկավար Սերգեյ Շպիլկոյի ունեցած տվյալներով, քաղաքը տուրիստական ոլորտում զգալի կորուստներ է ունենում նրա մասին նեգատիվ պատկերացումների պատճառով: Կրիմինալ միֆերը չեզոքացնելու համար Մոսկվայի ղեկավարությունը պատրաստվում է ծախսել մոտ 2.6 մլն ռուբլի գումար:
Հարկ է նշել, որ Մոսկվայի մասին նախկին գովազդներն ունեին այլ ուղղվածություն. Նախորդ տարվա աշխանն, օրինակ, Ռուսաստանի մայրաքաղաքի ղեկավարությունը արտասահմանյան հեռուստաընկերություններով հեռարձակում էր գովազդային 4 մասանոց մինի-սերիալ, որոնք ունեին «From Moscow with love» խորագիրը:
Այժմ արդեն գովազդային հոլովակներում կավելացվեն նաև Մոսկվայի մաքսիմալ անվտանգությանը վերաբերվող դրվագներ, լեգալ ժամանակավոր գրանցման պայմանները և տեսահսկողության ետ կապված դետալներ: Մոսկվայի հյուրանոցները կներկայացվեն իրենց անվտանգության «անձնագրերով»:
Մոսկվան պատրաստում են գովազդել հեռուստատեսությամբ, ռադիոյով, տպագիր և ինտերնետային լրատվամիջոցներով: