Զբոաշրջիկների թիվը, որոնք էլեկտրոնային գիրքը նախընտրում են ավանդականից, տարեցտարի աճում է: Հին թղթե գիրքը զբոսաշրջիկների մոտ կորցնում է իր համբավը. ըստ sunshine.co.uk տուրիստական գործակալության վերջին հետազոտությունների համաձայն վերջին տարիներին զբոսաշրջիկների 51%-ը` 2000 հարցվողներից, արձակուրդ մեկնելիս նախընտրում են իրենց հետ վերցնել էլեկտրոնային գիրք, հայտնում է The Telegraph-ը:
Ինչքան էլ, որ տարօրինակ է, ժամանակակից գաջետները գրավիչ են 40 տարեկան և բարձր զբոսաշրջիկների մոտ: Էլեկտրոնային գիրք նախընտրողների 44%-ը բացատրում են իրենց ընտրությունը նրանով, որ ավելի հեշտ է իրենց հետ վերցնել, իսկ 29%-ը ասում են, որ ավելի հեշտ է այն կարդալ արևի տակ: Զբոսաշրջիկների 49%-ը հանգստի մեկնելիս իրնեց հետ վերցնում են ավանդական գիրքը` բացատրելով, որ դա կապված է էլեկտրոնային գրքերի բարձր արժեքի հետ, իսկ մյուսները պարզապես սիրում են ավանդական գիրքը: