Սթիվ Ջոբսին նվիրված հուշակոթող կհայտնվի Օդեսայում: Քաղաքի իշխանությունները արդեն տվել են իրենց համաձայնությունը ուսանողների այս նախաձեռնությանը: Միջոցների հավաքման դեպքում նրանք պատրաստ են տեղադրել «Շնորհակալություն, Սթիվ» քանդակային կոմպոզիցիան:
Երկումետրանոց հուշարձանի համար տեղ է ընտրվել ուսանողական հանրակացարանի առջև: «Սա շատ ակտուալ է, թարմ և ժամանակակից: Սա երիտասարդների կուռք Սթիվ Ջոբսի տեղեկատվական տեխնոլոգիաների պայթյունի դարն է, մարդ, ով փոխեց աշխարհը: Նա տաղանդավոր գյուտարար է, ում աշխատանքը ժամանակակից մարդու համար անգնահատելի մեծ է: Այդ պատճառով մենք ասել ենք «այո» այդ գաղափարին»,- նշել է Օդեսայի փոխքաղաքապետ Ելենա Պավլովան: