Թայական Կրաբի շրջանում վայրի կապիկների հարձակումից անցյալ տարի տուժվել է 600 մարդ, նրանցից 450-ը օտարերկրացի զբոսաշրջիկներն են: Այս առնչությամբ Պի-Պի կղզու լողափերում «Զգուշացեք, կապիկներ» նշան է հայտնվել: 2013 թվականի սկբին արդեն հիվանդանոց է դիմել մոտավորապես 50 հոգի, որոնք տուժվել են կապիկների հարձակումից:
Ինչպես հայտնում է «Պղուկետի նորությունները»՝ Կրաբի շրջանի ղեկավարները հիշեցնում են զբոսաշրջիկներին, որ կենդանիներին կերակրել չի կարելի: Կենդանիները, որոնք սովոր են մշտական բաժանվող փշրանքների, դառնում են պահանջկոտ և հարձակվում են նրանց վրա, որոնք չեն առաջարկում սնունդ, ճանկռոտում և կծում են: Այդպիսի վնասվածքի դեպքում տուժվողը պետք է անհապաղ դիմի բժիշկի և մասնավորապես կարմրախտի դեմ ներարկում անի: