Մոնղոլիան կկառուցի տուն դինոզավրերի համար

Մոնղոլիայի կառավարությունը որոշում է կայացրել բացել  դինոզավրերի թանգարան: Այնտեղ կլինի նաև դինոզավրի կմախք` վերված ԱՄՆ-ից: Ներկայումս Մոնղոլիայում կա ավելի քան 500  դինոզավրի կմախք, որոնք ներկայացված են Գիտությունների ակադեմիայի կենտրոններից մեկում և Բնական պատմության թանգարանում:

Tyrannosaurus Bataar

Նոր Դինոզավրերի կենտրոնական թանգարանը կներառի նաև Tyrannosaurus Bataar-ը, Saurolophus-ը, Oviraptor-ը, որոնք մաքսանենգ ճանապարհով տարվել են ԱՄՆ և շուտով ԱՄՆ կառավարության կողմից կվերադարձվեն Մոնղոլիային: Ինչպես գրում է Xinhua գործակալությունը` 70-միլիոնամյա Tyrannosaurus Bataar-ի կմախքը գտնվել է Գոբի անապատի հարավում և վերջերս վաճառվել է նյույորքյան աճուրդում մեկ միլիոն դոլարով: ԱՄՆ-ի կառավարությունը չեղյալ է համարել գործարքը այն բանից հետո, երբ Մոնղոլիան հայտարարել է, որ այն ԱՄՆ է տարվել մաքսանենգ ճանապարհով:

You might also like