Մոնակոյում կանցկացվի կրկեսի միջազգային փառատոն

Հունվարի 17-ից 27-ը ընկած ժամանակահատվածում արդեն 37-րդ անգամ կանցկացվի Կրկեսի միջազգային փառատոնը: Փառատոնի շրջանակներում նախատեսված է բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ անցկացնել տարբեր երկրնեից ժամանած արտիստների մասնակցությամբ: Marriott հյուրանոցում կազմակերպվել է ցուցահանդես նվիրված կրկեսին: Արքայադուստր Գրեյսին նվիրված թատրոնում կլինի 2 ցուցահանդես, որոնցից մեկը նվիրված կլինի կրկեսային հագուստներին, որոնք ստեղծվել են Ռոբերտո Ռոսելլոյի կողմից:

Monaco  International Circus Festival

Երկրորդ ցուցահանդեսը կպատմի կենդանիների մասին, իսկ Big Top շոուի ժամանակ կարելի է հետևել կրկեսի վայրի կենդանիներին վարժեցնելու պրոցեսին: Ինչպես ասվում է փառատոնի պաշտնական կայքում` տոմսի արժեքը սկսվում է 10 եվրոյից: Մոնակոյում այս տարի տեղի ունեցող մշակութային միջոցառումներից է Արվեստի գարնանային փառատոնը, որը կանցկացվի մարտի 15-ից մինչև ապրիլի 14-ը:

Monaco International Circus Festival

You might also like