Բելգիացի զբոսաշրջիկը, ով նախընտրում է էքստրեմալ հանգիստ, չի մոռանում մոր մասին աշխարհում իր բազմաթիվ ուղևորությունների ընթացքում։ Քսանյոթ տարեկան ճանապարհորդը հատուկ էջ է բացել ինստագրամում, որտեղ պարբերաբար լուսանկարներ է տեղադրում «Մամ, ես լավ եմ» (Mom, I’m fine) գրությամբ։
Բրյուսելից արկածների սիրահարը չի մոռանում մորն անգամ դայվինգի, անկարգելից թռիչքի և կոկորդիլոսների հետ լուսանկարվելու ժամանակ։ Էքստրեմալ զբոսաշրջիկը ինստագրամյան էջը բացել է շուրջ 2 ամիս առաջ և արդեն ունի շուրջ 100 հազար հետևորդ։
«Եթե դու ունես լատինուհի մայր, իսկ քո գլխավոր կիրքը արկածն է, ապա կապ չունի, թե դու քանի տարեկան ես․ դու պարտավոր ես հնար գտնել մայիկին զգուշացնելու, որ քեզ հետ ամեն ինչ լավ է։ սա իմ միջոցն է»,-ասում է հոգատար որդի Ջոնաթան Կյուբբեն Քուինոնեզը։