Իտալիայի Լավանյա քաղաքի բնակիչները պատրաստել են մոխիտո կոկտեյլի աշխարհում ամենամեծ, 2100 լիտրանոց չափաբաժինը, հայնտում է Italia-ru.-ն:
Դա արվել է պատմական ամենամյա տոնի շրջանակներում, որի ընթացքում տեղի հրուշակագործները պատրաստում են նաև հսկայական տորթ: Այս անգամ կազմակերպիչները որոշել էին, տորթի հետ մեկտեղ մատուցել նաև ահռելի բաժակով մոխիտո:
Կոկտեյլի ռեկորդն արդեն գրանցվել է Գինեսսի ռեկորդների գրքում: Դրա պատրաստման համար բարմեններ Ալեսանդրո Սելվաջին ու Մասիմո Մազինին օգտագործել են 350 լիտր ռոմ, լայմի 3 000 շերտ, 1 200 կգ սառույց, 120 կգ շաքարավազ և 25 կգ անանուխ:
Մոխիտոյի ամենամեծ չափաբաժնի նախորդ ռեկորդը սահմանվել էր Բելգիայում 2011թ.-ի օգոստոսի 13-ին: Այն ժամանակ կոկտեյլի տարողությունը կազմում էր 2011 լիտր: Աղբյուրը՝ ԹԵՐԹ.am