Ժամանակակից երիտասարդությունը երազում է ակտիվ հանգստի մասին

Նոր ուսումնասիրությունը, որն անցկացրել է խոշոր միջազգային տուրօպերատորներից մեկը, ցույց է տալիս, որ նորապսակների մեծամասնության համար մեղրամիսը ոչ միայն ծովափին սպիտակ ավազի վրա անցկացրած շաբաթն է՝ ինչպես, սովորաբար, կարծում են ամուրիները: Փորձագետների կարծիքով՝ ժամանակակից երիտասարդությունը այլևս չի ցանկանում ամբողջ ժամանակը անցկացնել մեկուսացած ծովափին, այլ երազում է  մեղրամսի մասին՝ որպես մեծ արկածի:

Honeymoon

Թեև լողափային հանգիստը մեղրամսի շրջանակներում դեռևս նախընտրելի է, բայց շատ նորապսակներ կարծում են, որ իրենց ժամանակի նվազագույնը մեկ երրորդ մասը արժե ծախսել նոր մշակույթների ուսումնասիրման և պատմական վայրեր այցելության վրա: Նույնիսկ ամբողջ հանգստի երկու օրը  (սովորաբար 2-շաբաթյա հանգստի) նրանք պատրաստ են նվիրել ակտիվ հանգստին՝ դայվինգ, շնաձկների հետ լող, ճոպանուղով զբոսանք և այլն. հայտնում է Daily Mail-ը:

honeymoon

Հարցման մասնակիցներից յուրաքանչյուր տասներորդը նշել է, որ ռոմանտիկ հանգստի  ժամանակ կցանկանար ցատկել «տարզանով»: Եվ միայն հարցման մասնակիցների քառորդն է նշել, որ պատրաստ է մեղրամսի մեծ մասը անցկացնել լողափին արևայրուք ընդունելով, սպա այցելելով և ձեռք ձեռքի բռնած զբոսնելով: Չնայած նման ճանապարհորդությունների ռոմանտիկայի բարձր աստիճանին՝ շատ հարցվածներ նշել են, որ  ժամանակ է պետք նաև իրենց վրա ծախսելու համար: Շատերը կցանկանային լողափում  գիրք կարդալ, այցելել սոցիալական ցանցեր և անընդհատ զանգահարել մայրիկին:

beach-honeymoon

You might also like