Բջջային հեռախոսը համարվում է գլխավոր բաղադրիչը Ասիայի զբոսաշրջիկների համար. այս մասին ասվում է Agoda.com-ի վերջին հետազոտությունում: 50 000 զբոսաշրջիկների շրջանում անցկացված հետազոտությունից պարզ է դարձել, որ զբոսաշրջիկների 45%-ը չէին ցանկանա բջջային հեռախոսը մոռանալ տանը: Հարցվածների 29%-ը վախենում է մոռանալ կրեդիտ քարտը և 11%-ը պլանշետը: Ինչ վերաբերվում է ամերիկացիներին, ապա նրանց 44%-ն է վախենում մոռանալ տանը կրեդիտ քարտը, 19% -ը չի ցանկանում բաժանվել բջջային հեռախոսից, 18% – ը պլանշետից, իսկ 9% – ը իրենց հետ վերցնում է լավ գիրք: Առավել շատ վախենում են առանց կրեդիտ քարտի մնալ Եվրոպայի բնակիչները` 47%: Ինչպես նաև եվրոպացիների 19%-ը չեն ցանկանում հեռախոսը թողնել տանը, իսկ 13% – ը պլանշետը: Եվ ինչպես ամերիկացիները, եվրոպաացիների 9%-ը ևս նախընտրում են իրենց հետ վերցնել գիրք: Ի՞նչն է դարձել առավել անհրաժեշտ ատրիբուտ. հարդարման պարագաները: