«Հրաշալիքների այգու» նոր սեզոնը սկսվել է Դուբայում

Ամառային ընդմիջումից հետո Դուբայում կրկին վերաբացվել է ինքնատիպ ծաղկային «Հրաշալիքների այգին» (Miracle Garden)։ Դեռևս բաց է այգու միայն առաջին մասը, որտեղ աճեցվել է 45 միլիոն ծաղիկ։ Երկրորդ մասը այցելուների համար հասանելի կլինի հունվարից։ Ինչպես հայտնում է «Ռուսական Էմիրությունները»՝ այժմ այգու հյուրերը կարող են հիանալ հսկա ծաղկային բուրգով, որը պատրաստված է ԱՄԷ-ի դրոշի սխեմայով, ծաղկե ժամացույցներով և սիրամարգներով, իսկ երկրորդ մասում կլինեն ծաղկային թիթեռնիկները և ելակի այգին։

Miracle Garden

Պուրակի առաջին սեզոնին  (այս տարվա փետրվարի 14-ից մայիսի  18) այստեղ այցելել է ավելի քան 700 հազար մարդ։ Նոր սեզոնին «Հրաշալիքների այգին» սպասում է միլիոնից ավել հյուրերի։ Բացի գույնզգույն ծաղիկներով հետաքրքիր քանդակներից, այս տարի այգին կզարմացնի այցելուներին նաև բուրավետ դեղաբույսերից պատրաստված քանդակներով և պատկերներով, որոնք աճում են ավելի քան 200 երկրներում։

Miracle Garden

Այստեղ կարելի  է  ոչ միայն շնչել ապաքինող բույրեր, այլև ըմպել օգտակար թեյ։ Բացի այդ, հունվարին պուրակում կհայտնվի այգի, որտեղից հնարավոր կլինի մրգեր և բանջարեղեն քաղել, ինչպես նաև՝ ելակի շարքեր։ Այգին գտնվում է Դուբայլենդ թաղամասում, աշխատանքային օրերին աշխատում է 9:00-ից 21:00-ն, հանգստյան օրերին՝ 9:00-ից 23:00-ն։ Տոմսի արժեքը 20 դիրհամ է ($5․5), երեք տարեկանից փոքր երեխաների համար  մուտքը անվճար է։

You might also like